Քիմ Քարդաշյանը և Ջենիֆեր Լոպեսը մասնակցել են միևնույն նախագծին

Աշխարհի ամենաքննարկվող աստղերից երկուսի՝ Քիմ Քարդաշյանի և Ջենիֆեր Լոպեսի շուրջ միշտ կան բազում սկանդալներ և իրավիճակներ: Վերջեր, հարցազրույցում լատինամերիկյան երգչուհու փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, ասել է, որ աստղերը վաղուց ընտանիքներով ընկերություն են անում, պարբերաբար արձակուրդներ են կազմակերպում և պարզապես միասին ժամանակ են անցկացնում:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Քիմը և Ջենիֆերը մասնակցել են համատեղ նախագծի: Instagram-ի իրենց էջերում հայտնիները հրապարակել են քաղվածք նոր գովազդից: Սցենարի համաձայն՝ աստղերը քննարկում են հաջորդ առաջիկա երեկույթի ծրագիրը՝ միմյանց զանգահարելով տեսակապի միջոցով: Այն բանից հետո, երբ Լոպեսի կողքին հայտնվում է նրա փեսացուն, աղջիկները լռում են: Ալեքսը փորձում է պարզել նրանց զրույցի թեման, բայց Քիմը կտրուկ նետում է. «Դե, հենց այնպես, ինչ-որ բան»: Տեսանյութը վեց միլիոն դիտում է գրանցել:

https://www.instagram.com/p/B5X4RDngUWH/?utm_source=ig_embed

(Visited 10 times, 1 visits today)