Ամուսնության առաջարկից մեկ ամիս էլ չանցած հայտնի դերասանն ու երգչուհին կանգնել են խորանի առաջ։ Նրանք արդեն հրապարակել են իրենց պսակադրության լուսանկարները։
Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսօր ամուսնացել են։ Միհրան Ծառուկյանն Intagarm–ի իր էջում լուսանկար է հրապարակել պսակադրության արարողությունից։
Արփի Գաբրիելյանն էլ մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում նորաթուխ ամուսինը համբուրում է կնոջ գլուխը։
Դերասանի հրապարակած լուսանկարին կից գրառումից պարզ է դառնում, որ պսակադրության արարողությունը կայացել է Սուրբ Շողակաթ եկեղեցում։
Հիշեցնենք` Միհրան Ծառուկյանն Արփի Գաբրիելյանին ամուսնության առաջարկ էր արել նոյեմբերի 17-ին։
(Visited 24 times, 1 visits today)