Լիլիթ Հովհաննիսյանի հմայիչ կերպարը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ շապիկ է կրում եւ վարդագույն վերնազգեստ։ Լիլիթ Հովհաննիսյանը մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է ոսկեգույն վզնոցը։ Հմայիչ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։ «Տիկնիկ», «ամենասիրուն»,- գրել են նրանք։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Լիլիթ Հովհաննիսյանը սեւ վերնաշապիկ էր կրում, դեղին վերնազգեստ։ Նա մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հավաքված էին։ Լիլիթի կերպարն ամբողջացնում էին վզնոցները։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Հիմա»։

(Visited 11 times, 1 visits today)