Գայթակղիչ եւ առեղծվածային․ Իվետա Մուկուչյանի ու Էվա Խաչատրյանի «սեւ ու սպիտակ» ֆոտոպատմությունները

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ու դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարքեր են ներկայացրել՝ միմյանցից անկախ փայլելով սեւ ու սպիտակ գայթակղիչ կադրերով։

Իվետա Մուկուչյանը լուսանկարվել է Սաշա Ֆավորովի տեսախցիկի առաջ։ Հմայիչ երգչուհին կեցվածք է ընդունել սեւ բոդիով, որի ներքո կրել է սեւ զուգագուլպաներ եւ կերպարն ամբողջացրել ոճային բարձրակրունկներով։ Իվետան իր տեսքն ավելի կրակոտ է դարձրել արտահայտված դիմահարդարմամբ ու թաց սանրվածքով։

348681818_265280262636802_225990828392248252_n.jpg (87 KB)

«Ոչ անցյալ, ոչ ապագա, պարզապես ես՝ այս կինը, հիմա»,-լուսանկարները մակագրել է երգչուհին։

347227464_577510687817372_2161314769349394710_n.jpg (114 KB)

Էվա Խաչատրյանը կեցվածք է ընդունել Մարատ Սարգիսովի տեսախցիկի առաջ՝ հավելելով, որ վերջինն իրեն հանդիպած ամենահետաքրքիր լուսանկարիչներից է։ Էվան նախընտրել է դասական սեւ կոստյումի եւ սպիտակ վերնաշապիկի տարբերակը, որի ներքո երեւում է սեւ ներքնազգեստը։ Էվան եւս նախապատվությունը տվել է թաց սանրվածքին ու վառ դիմահարդարմանը։

347235127_764853075312262_8807223621403461440_n.jpg (111 KB)

347260040_650962326849117_3123562742370770402_n.jpg (89 KB)

347554309_1270861763636602_5649844143227226243_n.jpg (32 KB)

(Visited 5 times, 1 visits today)