Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարների շարքում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը եւ մեղմ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Ինչ եք տեսնում իմ աչքերում»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին, որին հետեւորդները հաճոյախոսություններ են արել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ոճային հագուստ էր կրում՝ բաց գույնի ջինսե տաբատ, սպիտակ տոպ։ Անժելան դրանք համադրել էր կարմիր սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր սպիտակ լայնեզր գլխարկը։ Դերասանուհին շպարված չէր։
(Visited 72 times, 1 visits today)