Ընդեղենի օգտակար հատկությունները, որոնք կզարմացնեն ձեզ

Ընդեղենը յուրահատուկ քիմիական բաղադրություն ունի, որի օգտակարությունը դժվար է թերագնահատել: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ ընդեղենը հեշտ յուրացվող սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, օգտակար ճարպեր, վիտամիններ և այլ էլեմենտներ է պարունակում, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը, հագեցածության զգացում հաղորդում, ամրացնում իմունիտետը: Ընդեղենը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հետևում են առողջ և հավասարակշռված սննդակարգի կանոններին:

Ընդեղենի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս.

  • խոլեստերինի դուրսբերման շնորհիվ նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը
  • խթանել վերարտադրողական առողջությունը
  • լավացնել նյութափոխանակությունը
  • օրգանիզմը հագեցնել երկաթով
  • ամրացնել անոթների պատերը
  • ամրացնել իմունային համակարգը
  • կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը
  • օրգանիզմը մաքրել տոքսիններից
  • վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:

Միայն հաշվի առեք, որ ինչպես ցանկացած այլ մթերք, ընդեղենը ևս կարող է օգտակար լինել բացառապես չափավոր քանակով օգտագործելու դեպքում:

Գետնանուշ
Հարուստ է B1, B2, C վիտամիններով, կալցիումով, մագնիումով, երկաթով, նատրիումով, ֆոսֆորով:
Կարգավորում է սրտի, լյարդի, նյարդային համակարգի աշխատանքը:
Խորհուրդ չի տրվում երակների վարիկոզ լայնացման դեպքում:
Նուշ

Հարուստ է A, C, E, B խմբի վիտամիններով, կալցիումով, մագնիումով, ֆոսֆորով:
Հանգստացնող, թույլ լուծողական ազդեցություն ունի:
Չի կարելի օգտագործել մեծ քանակով, ինչպես նաև՝ սրտի, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում:

Մայրի ծառի ընկույզներ
Պարունակում է E, P, B խմբի վիտամիններ, յոդ, ֆոսֆոր, ցինկ:
Օգտակար է աղեստամոքսային տրակտի, մաշկային հիվանդությունների դեպքում, երիտասարդացնում է օրգանիզմը:

Պեկան
Պարունակում է A, B4, B9, E վիտամիններ, կալիում, մագնիում, ֆոսֆոր:
Օգտակար է քրոնիկ հոգնածության դեպքում:
Կարող է ալերգիա առաջացնել:

Բրազիլական ընկույզ
Հարուստ է B6, E վիտամիններով, երկաթով, կալիումով, սելենով, ցինկով:
Օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը:
Կարող է ալերգիա առաջացնել, օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 ընկույզ:

Ընկույզ

Պարունակում է A, E, K, PP վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր:
Նպաստում է ուղեղի ակտիվությանը, լավացնում հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը: Խորհուրդ է տրվում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:

Աղեստամոքսային հիվանդությունների դեպքում օրական նորման կազմում է 60 գրամ, խորհուրդ չի տրվում արյան բարձր մակարդելիության դեպքում:

Պիստակ
Պարունակում է B6, E վիտամիններ, պղինձ, ֆոսֆոր, մանգան:
Հակաօքսիդանտ է, լավացնում է աղիների անցանելիությունը, իջեցնում խոլեստերինի մակարդակը:
Կարող է ալերգիայի պատճառ դառնալ:

Պնդուկ
Հարուստ է E վիտամինով, երկաթով, կալիումով:
Հակաօքսիդանտ է, օգնում է հսնգստացնել նյարդային համակարգը, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում:
Խորհուրդ չի տրվում լյարդի հիվանդությունների դեպքում:

Քեշյու
Պարունակում է E, PP, B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, սելեն, ցինկ:
Ամրացնում է առողջությունը, դրական ազդում արյունատար, շնչառական համակարգերի վրա:
Որոշ մարդկանց օրգտանիզմում քեշյուն կարող է դժվարությամբ յուրացվել:

(Visited 2 times, 1 visits today)