Տավուշի մարզում բախվել են ՊՆ զորամասի ծառայողի Volkswagen-ը և Խաչարձանի գյուղի միջնակարգ դպրոցի աշխատողի 06-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններում, Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին բախվել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ZP 383 համարանիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 LL 921 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ 17-ամյա Ս.Խ.-ն և 41-ամյա Կարինե Խոջայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Պ. Բուդաղյանը աշխատում է ՀՀ ՊՆ զորամասում, իսկ Հ. Խոջայանը՝ Խաչարձան գյուղի միջնակարգ դպրոցում:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

(Visited 12 times, 1 visits today)