ՇՏԱՊ. մինչ որոշ մարդիկ արհեստական աղմուկ են բարձրացնում, թե Սևանում լողալը վտանգավոր է, Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ.

Մինչ այս օրերին որոշ մարդիկ արհեստածին աղմուկ են բարձրացնում, թե Սանա լճում լողալը վտանգավոր է, իրական վտանգ է առաջացել Լոռու մարզի Ստեփանավանի վարչական տարածքում։ Ինչպես Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է, Ստեփանավան քաղաքով հոսող Չքնաղ գետում տեղացիները հայտնաբերել են մեծ թվով սատկած ձկներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տեղացիներն ասում էին, որ ձկների սատկելու պատճառը Արմանիս գյուղի վարչական տաածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղի դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում. «Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի չարիք է դարձել էս չքնաղ Լոռվա աշխարհի համար, էլ չենք ասում, որ գործարանը տարիներ շարունակ խաբել է ինչպես հարակից տարածքում ապրող մադկանց, այնպես էլ Ստեփանավանի քաղաքապետարանին»։

Նրանք ասում էին, որ գործարանից արտանետված այդ քիմիական հեղուկը լցվում է Ձորագետը ու Ձորագետից այն շարժվում է դեպի Չքնաղ գետը. «Գոնե պատասխանատու մարմինները հետևություններ անեն ու սրա դեմն առնեն, թե չէ՝ էս չքնաղ բնությունը կործանվելու է։ Ո՞ւր են մեր բնապահպանները, բնապահպանության նախարարության չինովնիկները։ Հույս ունենք, որ այս հրապարակումից հետո սայլը տեղից կշարժվի և բնության նկատմամբ Արմանիսի ոսկու հանքի կողմից իրականացվածի դեմը կառնեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կատարվածի մասին արդեն տեղեկացվել են իրավասու մարմինները, այդ թվում՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնում, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

(Visited 29 times, 1 visits today)