Հայաստանում այսօր ժամը 11:00-ի տվյալներով հաստատված է կորոնավիրուսի 3175 դեպք: Նախորդ օրվա համեմատությամբ, թիվն աճել է 146-ով: Առողջացածները 1267-ն են, փաստացի բուժվողները՝ 1852: Ընդհանուր թեստեր՝ 30397: Առողջացել է 49 քաղաքացի: Գրանցվել է մահվան 1 դեպք: Մահերի ընդհանուր թիվը՝ 44: Մահվան ելքեր այլ պատճառով՝ 12:
Ըստ ԱՆ տեղեկատվության, մահացած պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։
Տվյալները ներկայացրել է ՀՎԿԱԿ-ը:
Մայիսի 8-ին, նույն ժամի ցուցանիշները եղել են հետևյալը.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 3029
Առողջացածներ — 1218
Փաստացի բուժվողներ -1758
Ընդհանուր թեստեր — 29205
Մահվան ելքեր — 43
Մահվան ելքեր այլ պատճառով –10