Կորոնավիրուսից ապաքինված մարդը կարող է վիրուսը տարածել մինչև 90 օր․ Ռոսպոտրեբնադզոր

COVID-19-ից վերականգնված մարդը կարող է 90 օր տարածել վիրուսը, ինչի մասին վկայում են օտարերկրյա ուսումնասիրությունները։ Այս մասին, RT-ի հաղորդմամբ, ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք ունենք ուսումնասիրություններ, նման ուսումնասիրություններ կան նաև արտերկրում, որ մարդը, որն ապաքինվել է, վիրուս է տարածում մինչև 90 օր: Մեր դիտարկումները Ռուսաստանում հասնում են մինչև 48 օր, իսկ արտերկրում ուսումնասիրությունները ցույց են տալիս մինչև 90 օր:

Ախտանիշներ չունեցող մարդն իրեն հիանալի է զգում, արյունը մաքուր է, բոլոր ցուցանիշները նորմալ են, բայց նա վիրուս է տարածում», — ասել է Պոպովան:

Պոպովան նշել է նաև, որ երկրում մշակվում են կորոնավիրուսային պատվաստանյութերի 26 տարբերակներ:

(Visited 16 times, 1 visits today)