Լևոն Բարսեղյան. «Էս այլանդակության վերջը տխուր է լինելու, թող ոչ ոք չասի՝ նոր իմացավ»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր գնացել էի Երեւան՝ իմացա երեկ Բաց հասարակության հիմնադրամների (Սորոսի հիմնադրամ են ասում) գրասենյակ ելումուտ արած մանկավարժների են դայաղվել սերժիկի տառականները, նեղություն են տվել, նկարել-մկարել, ֆեյսբուք գցել վարկաբեկման տոնայնությամբ: Էդ կամավոր ուսուցիչները ամռանը անվճար պարապել էին Արարատի մարզի մի քանի հարյուր աշակերտի հետ, որոնք ցածր առաջադիմություն են ունեցել: Բացի այդ էդ գրասենյակում աշխատող բոլորին գիտեմ, իսկ կեսը իմ հին ընկեր-ընկերուհիներն են: Տեղյակ էի, որ անցած երեք շաբաթը էդ տառականները այդ մարդկանց ու այնտեղ ելումուտ անողներին հալածելու ինչ-որ ախույենի գծագիր են գծել, նկարել, լայֆ, «տրանսվեստիտ ե՞ք», «եկել եք ձեր տիրուհուց գրանտ ստանա՞ք …» ու էդ կարգի քայրփինջաձեւ հարցերով ծնգլահան են անում, հարեւաններին են լարում գրասենյակի դեմ եւ այլն: Գնացի որպիսություններն իմանամ:

Զորավոր եկեղեցու կողքն է, մի բարակ նրբանցք է, գրասենյակի դարպասի դեմը 5 հատ աթոռ էր դրած, հեռվում երկու ոստիկան են ճեմում, մեկը կարճլիկ կին էր, մյուսը պարարտ տղամարդ: Երկու աղջիկ են դարպասի մոտ՝ գլամուռի տակ կոխացրած, մեկը գեշ, մյուսը՝ էլ ավելի գեշ: Ինձ տեսան՝ իրարանցկացվեցին, միչեւ հայ-հույ, բարեւեցի սրտանց, հարցրի՝ հո իրենց հավաքների ու ազատ արտահայտման իրավունքը չե՞ն ոտնահարում, մեկը, թե չէ՝ հեռախոսն էր քոքում էդ արանքը: Ասացի՝ լավ է. մենք ժամանակին ամեն ինչ արել ենք, որ իրենք կարողանան ազատ արտահայտվել, մյուսը՝ ավելի գեշը, ուշ կողմնորոշվեց, թե բա,-խոչընդոտում են: Ասի՝ հանգիստ խղճով դիմեք դատարաններ, սաղ սերժիկի ու ռոբիկի նշանակած դատավորներն են, արդեն նկարում էր: Էս ավելի գեշը, թե՝ Նիկոլի նշանակածներն են, ինչ, նման մի բան զառանցեց, ու ես դարպասն եմ բացում, սա թե՝ գնացեք ձեր տիրուհուց հերթական գրանտը ստացեք …- ու ըդտեղ լսերը տվին 🙂

Ասի՝ դու տեր էլ կունենաս, տիրոջ մայրիկ էլ կունենաս, բալա: Ավել բան չասի իմ նկրտումների մասին, չունեի էլ, որովհետեւ շատ գեշ էր, պատկերացրի տիրոջ մայրիկն ինչքան գեշ կլինի: Սա կտաղեց, հմի լեզվին է տալիս, չեմ հիշում ինչեր զառանցեց, տեսագրած կլինի: Ասի, թե շատ եք օզըմ զրուցել՝ հավաքվեք, ասուլիս կտամ, սա լեզվին է տալիս, մտա ներս, մարդկանց տեսա, պաչ-պռոշտի, ջանսաղություն, սաղ հռհռում են, դրսի եղածը տեսել են, Սորոսից եմ հարցնում՝ ինչ կա, բիձեն ոնց է, թե բա լավ է կբարեւէ, ասի՝ բա եկել էր ՀՔԾ, մի հատ չի զանգել ինձ, լավ չի արել, ասի՝ գրանտներս ինչ եղան, բա թե հեսա, դրած է, մնացել է պիցցայի կառոբկի մեջ տեղավորենք, ասի՝ հանեք յա, դրանք տեսան՝ կխլեն ձեռիցս, հանեցին, թաքցրեցի գուլպաներիս մեջ: Մի 30 րոպե զրուցեցինք, ելանք, համ էլ շաբաշի ժամն էր: Էս տառականնիրը դարպասներից հեռացել էին, որովհետեւ գիտեին, որ այդ տարածքը տեսանկարահանվում է:

Դուրս ենք գալիս նրբանցքով, մեկ էլ մի ցախավելից շատ չտարբերվող եւ աղտոտ, սեւ խոզանակի նմանվող հումանոիդ, որ ներկաների շրջանում ալֆա որձի հավակնություն ուներ, սկսեց ծղրտալ տիրոջ մայրիկի մասին իմ հայտարության վերաքննիչ տոնով, էն գեշոն, գյոռնափշտիկ ասենք այսուհետ, թե բա պարոն Բարսեղյան սիրում ե՞ք Ձեր հարսիկին, ասի՝ հա բալա, քեզ էլ եմ սիրում, սա նույն հարցը 8 անգամ տվեց, երեւի պլաստինկեն խազել էր, առաջ չէր գնում, կամ հասկացավ, որ այլ բան ասեր, հարեւանի պատի միջով անցնելու էր Զորավոր եկեղեցու կողմը, դառնար գեշ զարդաքանդակ, ասի՝ աղջիկ ջան սիկտիրիդ տաքսին եկել է, քեզ է սպասում, սպասեցնել մի տուր, դավայ ստուց… միլիցիք աղոթած էշերու պես դիտում են դեպքի վայրը, աղոթած գառներու պես ավելի ճիշտ: Էն կողմից էլ ալֆա որձի տնազը չի հանդարտվում, բետտա որձը մթոմ մի կողմ է քաշում, սա «թողեք ինձ» օկտավայով վրա է քշում, լեզվին է տալիս, մթոմ ուզում է խփի ինձ, ես երազում եմ, որ կպնի, ուղղակի մատս բռնի, կամ եղունգի ծերով վերնաշապիկս քերծի ու Աստծո արքայությունը իմը կլինի եւ կողի գարաժի դուռը սիրուն հերբարիում կունենա այդուհետ … չի կպնում ալֆա որձի հավակնորդը, ղժժում է՝ «դու հասի Գյումրի կտեսնես…», թե ինչ չկարեցավ բացատրել, մտածեցի՝ ձունը՝ վրագլխուն, ուրեմն ինչ-որ ծայրապնակ, որ մաշած կալոսիս հետ չեմ փոխի, եթե վրադիր փող էլ տան, ինձ սպառնում է, մաման, կլայդերման, նման բան ոչ Սերժիկի վեցնոցներն են արել, ոչ Ռոբիկի, ոչ էլ Լեւոնի ժամանակվա հրեշ անդոները, երկու հոգի ֆեյսում ղժժացել են՝ հեռախոս-հասցե տվել եմ մի 5-10 տարի առաջ, հլը պտի գան, ճամփեն չեն գտնում:

Սա ինչ-որ բան ասաց, ասի սիկտիրներդ քաշեք մե այ բլոճներ, այս քաջազունը, թե՝ դու սիկտիրդ քաշի, էդ մոմենտին բացվեցին դժոխքի դարպասները եւ ասացի.-գնա, քունեմ լավդ.-պարզ ոսկեղենիկ հայերենով եւ ամենակարեւորը՝ հասկանալի: Էնքան սիրուն ստացվեց, չեք պատկերացնում, ազնիվ խոսք: Հմի սպասում եմ պատասխանի, ծպտուն չկա, քար լռություն իջավ, սկսվեցին: Ով իմանար, որ սրանց իմացածը միայն մտավորական մարդկանց վրա ղժժալն էր, ռազմավարական պլանը անհաջող էր, տակտիկա կոչվածից բացարձակ պատկերացում չունեին, ու, պարզվեց, Կինո Երեւանի մայլից գաղափար չունեին: Նստա ավտոն, եկա հասա քաղաք, տեսնեմ դիմավորող չկա, տհենց էլ բան կլի, այ աղոթած էշ: Հետո պարզվեց գյոռնափշտիկը մի դաստա նկար ունի հինավուրց պատգամավորների հետ, զրկվել է սոցապ նախարարության իր աշխատատեղից, եւ հիմա մտխլիչ է աշխատում շանտաժի համար 1,5 տարի դատված, նստած-ելած մի սուրբ աղջկա մոտ:

Շատ դզեց, չեք պատկերացնում, այսուհետ, քանի էդ տառականները այդտեղ են, ամեն Երեւան գնալուց, օրը մի քանի անգամ այցելելու եմ պացիենտներին, քանի որ բժիշկները չեն այցելում, իսկ Օսիպյանը արձակուրդում է: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս: Էս պատմությունը, որ նկարել են տառականները, մոնտաժած են ցուցադրելու կամ արդեն ցուցադրում են, դա հաշվի առած է: Մենք էլ ունենք նկարած 🙂

Հիմա ըստ էության, Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի այս ահաբեկումը սերժիկների ու գյալմաբեխաբարի անուղղակի պատվերն է, հիմնականում որպես վրեժ ու հիստերիա, որ կերամանից զրկվել են, ու ազատազրկման եւ ունեզրկման ծլարձակող տեմպի մեջ են հայտնվել: Չեմ բացառում, որ էս տառականներից ոմանք քաղաքական ապաստանի լեգենդ են ստեղծում, դե ստեղ էլ ինչ ունեն անելու, մնան՝ մի բան կորի, վրեքն են գցելու, բայց հիմնականում վրեժ է մտքերում, հնարավորինս ներվ քայքայել ու արժեզրկել մեր ունեցածը, ազատությունը եւ իրավունքները, հեղափոխությունը եւ արդարությունը, մոտավորապես հետեւյալ կերպ. դե խոսքի ազատություն է, հավաքների ազատություն է, մենք էլ օգտվում ենք:

Սակայն, եթե այդպես լիներ, շատերի չէին վիրավորի անպատասխան, իսկ ինձ չէին վիրավորի ու պատասխաններ չէին ստանա, ելումուտ անող մարդկանց վրա վիրավորական արտահայտություններով ղժժալ, հայտարարել, թե էս հիմնադրամից միայն ստոր մարդիկ դրամաշնորհ են ստացել, թե հիմնադրամն ու գործընկերները Հայաստանում իշխանություն են զավթել (էդ բառը տեսնես ումից են սովորել), այս ամենը ոչ միայն վիրավորանք է, այլեւ զրպարտություն ու սուտ մատնություն: Եթե առաջին երկուսը քաղաքացիաիրավական կարգավորում ունի, այսինքն, ով իրեն զրպարտված կամ վիրավորված է համարում պիտի դիմի դատարան, երրորդը պիտի արժանանա իրավապահների ուշադրսւթյանը. եթե հանցագործություն է եղել, պետություն է զավթվել մեկը, եթե կա հիմնադրամի կողմից ստվերային կառավարում, որ իբր հիմնադրամը նախարարներ է նշանակում, Նիկոլին է նշանակել, սա պիտի քննվի:

Այսպես կոչված իրավապահները ծպտուն չեն հանում: Ծպտուն չեն հանում նաեւ պատգամավորները, այդ թվում «սոռոսական» հայտարարված պատգամավորները, երեւի ազդվել են այս հալածանքից, վախենում են, որ իրենց «սոռոսական» կասեն, ինչպիսի դժբախտություն 🙂

Մարդկանց, որ ոչ պաշտոնյա են, ոչ էլ նախկին պաշտոնյա, հալածել փողոցներով, նկարել ու հրապարակել ֆեյսում, կոչ անելով տեղեկություններ հաղորդել, դոսյե հավաքել, դրանով թունավորել նրանց կյանքը, նույնպես հավաքների կամ արտահայտման օրենքով սահմանված ազատության նորմերից դուրս է, միկրոֆոնն ու հեռախոսը մարդկանց բերանը կամ անձնական տիրույթ կոխելը կամ ճամփա կտրելը նույնպես այդ սահմանների խախտում է: Սա իմ մասնավոր գնահատականն է: Իրավապահները խաբար չեն իբր, բայց շատ լավ էլ խաբար են: Իշխանության վերեւներում նույնպես լուռ են՝ մթոմ սաղ լավ է, կամ էլ վախենում են, որ իրենց էլ են ասելու «սոռոսական», ինչը չի սազում իրենց, իմացար: Հիմա, իմ համոզմամբ այս հետեւողական հալածանքը, ամբողջությամբ տեղավորվում է ե՛ւ հասարակական կարգի խախտման, ե՛ւ խուլիգանության դիսպոզիցիաներում, Գեւորգ Սաֆարյանի տոնածառը՝ մտքներս:

Մինչեւ գրում էի սա, պարզվեց մեկ այլ ցախավել գիշերանա հալածոււմ էր դատավոր Դանիբեկյանին, այնքան ինքնավստահ, որ մտածեցի, էգուց Կարսը վերցնելու է, վերջում իհարկե, այնքան ինքնավստահ չէր դատարանի մոտ, բայց Կարսը թող վերցնի: Մյուս օրը էս պռաշմանդովկեքը բազմանալու են՝ կալանավորների փողը շատ է, հատ-հատ ու խրձերով ընկնելու են իրենց չհավանած, կամ պապաների պատվիրած մարդկանց ետեւից, մինչեւ մեկին քացու տակ գցեն սատկացնեն կամ չսատկացնեն, ելնեն ոռնոցները կապեն, թե ճնշում են արտահայտման ազատությունը:

ԲՀՀ-Հ գրասենյակի աշխատակցուհիներից մի քանիսի ամուսիններն ու եղբայրները անցած օրերին հրաշքով չեն մորթել դրանց իրենց կանանց ու քույրերի հասցեին անպարկեշտ ու վիրավորական արտահայտությունների համար (էս հայվաններին թվում է, թե, որ աշխատակիցները կամ այցելուները չեն հակադարձում վիրավորանքներին, ուրեմն լեզու չունեն հաստատ, շվեդ են) իսկապես ֆիզիկապես էդ տղաներին հեռացրել են, որ շանսատակ չանեն: Հարկավոր է մտապահել, որ երբ շան սատկելը գալիս է՝ չոբանի մահակն է սկսում կրծել եւ այդ երջանկությունը չպատճառտել սրանց: Ինչ կարող է լինել հետո:

Եթե իշխանությունը ու մանավանդ, իրավապահները, մեղայասսու, ամեն անգամ ժպտալով եմ գրում այդ բառը, իրենց անկապ ու անտեղյակ են պահելու, մթոմ բան էլ չկա, սաղ լավ է, պիտի իմանան, որ էս այլանդակության վերջը տխուր է լինելու, ինձ սպառնացող հայվաններին, ինձնից անկախ գտնելու են Նուբարաշենի աղբանոցում զիբիլ քջջելիս: Թող ոչ ոք չասի, թե տեղյակ չէր այս պատմությունից, ու նոր իմացավ: Ոչ ոք չի կարենալու ասել «մենք բոլորս ենք մեղավոր» , ես մեղավոր չեմ, բոլորին զգուշացրի այսով: Էսօր էլ երկու հայտարարություն է եղել կոչերով՝ ուղղված իշխանություններին, մեկը ԲՀՀ-Հ-ից, մյուսը հասարակական հայտնի կազմակերպությոններից: Ոչ մեկի մտքով չանցնի, թե էս տառականների հականեխումը իշխանությունների ու իրավապահների փոխարեն ես պիտի անեմ կամ մեկ ուրիշը պիտի անի:

Վերջինը. հիմնադրամի եւ իր գործերի մասին: Բազմաթիվ մարդիկ, հասարակ, միամիտ, անտեղյակ մարդիկ, էս տավարների կտերը կերած, գեբելսակապիկների պրոպագանդան կուլ տված Բաց հասարակության հիմնադրամից հրեշ են կերտել իրենց համար, Սորոսն էս արեց, էն արեց, անունն էլ թամամ չգիտեն, «սոռես» են ասում, դրանով արդարացնում են մեր երկրի գլխին թափված չարիքները, առանց հասկանալու ավել պակաս խոսում ու տարածում են պրոպագանդիստական եւ զրպարտչական նյութերը, բայց բավական է հետները 15 րոպե խոսես՝ պարզվում է ոչ հիմնավորում ունեն, ոչ ապացույց: Սակայն, քանի որ կասկածի իրավունքը նույնպես մարդու հիմնարար իրավունք է, պիտի հարգվի բոլորի կասկածելու իրավունքը: Հիմա ասում եմ այն, ինչն տարբեր հիմնադրամների շուրջ ելած վայնասունների ժամանակ եմ հորդորել:

Եթե գիտեք, որ այս կամ այն հիմնադրամը, կազմակերպությունը, ԶԼՄ-ն, խանութը, տո վարսավիրանոցը եւ այլն, հանցագործ է, վնասակար է, կամ դիմեք իրավապահներին, ԱԱԾ, քննչական կոմիտե, ոստիկանություն, դատախազություն, կամ հրապարակային հայտարարություն արեք, փաստարկեք, հիմանվորեք, ապացուցեք, կամ արեք երկուսը միաժամանակ, ե՛ւ դիմեք իրավապահներին, ե՛ւ հայտարարեք: Ինձ էլ է հետաքրքիր: Այլապես վերածվում եք գեբելսի կապիկների, կներեք, ջանում եք թութակել ձեզ վրա նստացված պրիմիտիվ կոդով եւ այն հույսով, որ մարդիկ վերջապես կհավատան:

Օվերտոնի պատուհանի ջրալի տեսությունը դավադրության բանալի սարքած ինքներդ եք դրա գործիքի վերածվում, եկեք համոզենք, որ մածունը սեւ է ու մի օր բոլորը կասեն, որ սեւ է, լո՞ւրջ: Էս իռացիոնալ զոռբությունը ջարդվելու է վրագլխներիդ ու համարձակություն չեք ունենալու ընդունել եւ ներողություն խնդրել այն բանի, համար, որ տարիներով անմեղ մարդկանց զրպարտել եք կամ հաչ եք կապել: Ես չեմ պատմելու, թե որ հիմնադրամի շնորհիվ ինչ գործեր են արել իմ եւ ընկերներիս հիմնադրած 4-5 կազմակերպությունները: Դրանք բավարար ներկայացված են համացանցում եւ հանրության շրջանում:

Վերջաբանան.

Էն վերը, որ գրեցի, թե ԲՀՀ-Հ գրասենյակի աշխատողների կեսը իմ հին ընկեր-ընկերուհիներն են, ձեւական չգրեցի: Իմ ընկերներն են նաեւ այնտեղ ելումոտ անող հարյուրավոր մարդիկ, Նարինե Ավետիսյանով սկսած Արթուր Սաքունցով վերջացրած: Ով գիտե Կինո Երեւանի մայլեն, գիտե ընկեր բառի իմաստը, ով իմ ընկերների խաթին կպավ՝ ես իրա սաղ գերդաստանը … : Կասկածողների համար հատուկ նշանակության գելեր կան կապած Ամասիայի սարերում:

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի լաբառոշ Աբո

(Visited 42 times, 1 visits today)