Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իսկ Չալոն ու Աբաջյանի կեղծ պապը դիվանագիտական անձնագիր ունե՞ն
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի վարչակազմը շոու էր կազմակերպել ԱԳՆ-ի կողմից տրամադրվող դիվանագիտական անձնագրերի շուրջ, թե ում ասես նախկինները դիվանագիտական անձնագրեր են տրամադրել և, ինչպես պարզվում է, 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագրից զրկվել է 425 անձ: Սակայն խնդիրն այն է, որ նույն այդ ընթացքում դիվանագիտական անձնագիր է տրամադրվել 783 անձի: Հետաքրքիր է, ովքե՞ր են սրանք:
Ստացվում է, որ պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարությունների ներքո հասարակությանը համոզելով, որ նախկիններն ում ասես դիվանագիտական անձնագիր են տրամադրել, Նիկոլն ու իր թայֆեն ավելի շատ քանակությամբ դիվանագիտական անձնագրեր են բաժանել իրենց յուրայիններին: Չնայած, զարմանալ պետք չէ: Չտես գյորմամիշներից այլ բան սպասել պետք չէր:
Այնպիսի տպավորություն է՝ ով մի փոքր լումա է ունեցել քայլիստ-պատուհասների իշխանության գալուն՝ դիվանագիտական անձնագիր է ստացել: Իսկ տեսնես Չալոն և Աբաջյանի կեղծ-պապը դիվանագիտական անձնագրեր ունե՞ն»:
Նյութն՝ Կենտրոն.ամ-ի