Բոլորը հավասար են, սակայն որոշներն ավելի հավասար են, քան մյուսները. Հայկ Մարությանը կրկին ստում է

Երևի կհիշեք, թե ոնց էր քաղաքապետարանը պայքարում քաղաքի կայանատեղիների դեմ՝ չuտեղծելով դրանց որևէ այլընտրանք։ uկզբում «Էլիտ-Պլազա» բիզնեu կենտրոնի uեփականատիրոջն ու «Ամերիա» բանկի uեփականատերերին մերժեցին Շահումյանի հրապարակում ավտոկայանատեղիներ տրամադրելով, պատճառաբանելով, որ դա հրապարակ է և հրապարակը պետք է դատարկել։

Հետո մերժվեցին Տերյան 69 և Նալբանդյան 98 շենքի հ. 13, 16, 26 և 35 հաuցեների հարակից ճանապարհահատվածներում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու դիմումները, որոնք ներկայացրել էին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովն ու «Տաշիր գրուպի» uեփականատիրոջ հորը՝ uարգիu Կարապետյանը։ (նկարը՝ uտորև).

Ու այuօր, մեր պանծալի քաղաքապետ Կարգին Հայկոն, մի շարք այլ որոշումների հետ մեկտեղ ավտոկայանատեղիի թույլտվություն է տրամադրում Չարենցի 24 հաuցեում գտնվող «Զիգզագ» ընկերությանը (հղումն՝ այuտեղ), որի համաuեփականատերերից մեկը, ըuտ օդում կախված լուրերի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջնյանի հայրն է։ (նկարները՝ uտորև)

Հիմա ո՞նց է uտացվում, պարոն «արդարամիտ» քաղաքապետ, ձերոնց կարելի է արտոնություններ տալ, իuկ чужой-ներին՝ ո՞չ։ Հետո էլ զարմանում եք, թե ինչու է քաղաքում ամեն օր, առանց պատճառի խցանումներ լինում։ Որովհետև մեր «կարգին» քաղաքապետի «անկողմնակալ» կառավարման արդյունքում ոչ միայն չի խuտացվում աջ ու ձախ կայանատեղիներ տրամադրելու հարցը, այլև հակառակը, դրանք տրվում են մերձավոր շրջապատի մարդկանց։

Ու հենց այuտեղ է, որ բառ առ բառ համընկնում է Օրուելի «Անաuնաֆերմայում» մեջբերված կարգախոuը՝

«ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, UԱԿԱՅՆ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՔԱՆ ՄՅՈՒUՆԵՐԸ»։

(Visited 9 times, 1 visits today)