ԱԱԾ-ԻՑ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ

Այսօր «Հայելի»- ն հղում անելով իր սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ «Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել, ասել է, որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր, ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի:

Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը, Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմում, սակայն Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է: Փաշինյանը արդեն փափկել է, երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:

«Հրապարակը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց, թե ընդունե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը, ինչին ի պատասխան խոսնակն ասաց՝ «առաջին անգամ եմ լսում»։

(Visited 21 times, 1 visits today)